
Գյումրու նախկին քաղաքապետ, Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, թե իրականում ինքը հավաքել է 15 հազարից ավելի ձայն, բայց 3 հազարը վերագրել են այլ թեկնածուների:
«Ժողովուրդ» օրաթերթը Ղուկասյանից փորձեց պարզել, թե ովքեր են եղել «գողերը»: Սակայն Ղուկասյանը կտրականապես հրաժարվեց անուններ նշել. «Ես ընդհանրապես անուններ չեմ սիրում տալ, որ նայես իմ ապրած կյանքին, կտեսնես, որ ես անուններ չեմ տալիս»: Նախկին քաղաքապետը հայտարարեց, որ ներում է բոլորին՝ միեւնույն ժամանակ ընդգծելով. «Բայց ամենակարեւորը գիտեմ, որ այդպես է»:
«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ «Ծառուկյան» դաշինքից հետաքրքրվել՝ արդյո՞ք պատրաստվում են այս հարցով դիմել դատարան, սակայն մեր հարցը մնաց անպատասխան: