
Երաժիշտ Արթուր Իսպիրյանը Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ է տեսնում, որոնք լուծում են պահանջում: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բոլորը գլխավոր հարցեր են, և պետք է հավասարաչափ լուծում տրվի:
«Բիզնես շահերն են պատճառը, որ այսօր մեր Երևանը հիվանդացել է, լուրջ բժշկի կարիք ունի: Ճարտարապետական որոշումները չպետք է կայացնի մեկ կամ երկու մարդ կամ օլիգարխ, այլ պետք է կայացնի ժողովուրդը», – ընդգծեց նա:
Իսպիրյանի խոսքով, լռելով ոչ մի արդյունքի չենք կարող հասնել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան