«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամեն քայլափոխի փորձում է ապացուցել, որ ինքը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ շարունակում է մնալ նույն հասարակ չինովնիկը, որ նախկինում էր: Թաթոյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվել է՝ արդյո՞ք պատրաստվում է զեկույց հրապարակել ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ, առավել եւս, երբ միջազգային դիտորդների մակարդակով անգամ խոսք գնաց ընտրողներին մասսայաբար ընտրակաշառք բաժանելու եւ ճնշելու մասին:
«Այս պահին ես չեմ տեսնում առանձին անհրաժեշտություն` հատուկ զեկույց հրապարակելու, որովհետեւ ընտրախախտումները այն աստիճան մեծ չէին, որպեսզի հատուկ զեկույցի առարկա դառնային»,- եղել է նրա պատասխանը: Համաձայնեք՝ խիստ ինքնատիպ պատասխան, որից հետո խոսքերն ավելորդ են: Ավելորդ է նաեւ հիշեցնել, որ ընտրություններից հետո ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված օրինախախտումների վերաբերյալ արդեն 16 քրեական գործ է հարուցվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: