ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են . «գեներալների հետ քյալլա տվողը» տեղափոխվել է Գյումրի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են, Վարդան Հարությունյանն իր իսկ նշանակած տեսչության պետերին 1-2 ամիսը մեկ փոխում է։ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի բարեկամը՝ Ռուբեն Սարկիսյանը, Եղեգնաձորից տեղափոխվել է Վանաձորի հարկային տեսչության պետ։ Նա 2 ամիս առաջ էր Արաբկիրի հարկայինից տեղափոխվել Եղեգնաձոր։

Իսկ Վանաձորի պետը գնացել է մաքսային՝ տեղակալի պաշտոնին։ Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի եղբայրը՝ Կարեն Սարգսյանը, Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել է Սեւանի տեսչության պետ։ Վանաձորցի, բայց տարիներով «գեներալների հետ քյալլա տվող» Արմավիրի հարկայինի պետ Արթուր Եթիմյանն էլ, որ 2016թ․ դեկտեմբերին նշանակվել էր Իջեւանի հարկային տեսչության պետ, տեղափոխվել է Գյումրի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս