«Փաստ» օրաթերթը գրում է. «Սև ամպեր» են կուտակվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավերևում: Նրանից առանձնապես դժգոհ չեն, բայց կառավարության նոր կազմում քաղաքական նպատակներով նա կարող է չընդգրկվել:
«Փաստի» տվյալներով` ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն փորձում է, պահպանելով նախարարական նախորդ երեք պորտֆելները, ձեռք բերել նաև չորրորդը` Սոցապնախարարությունը: Ու եթե դա նրան հաջողվի, ապա նախարարը նոր մարդ կլինի, բայց ոչ` Աղվան Վարդանյանը:
Սակայն այս հարցը դեռևս լուրջ չի քննարկվել: Իշխանության վերնախավում դեռևս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը միգուցե մտքափոխվի ու կոալիցիային միանա: Այդ դեպքում պաշտոնների բաժանման բոլոր հաշվարկները կխառնվեն իրար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: