Նախընտրական փողերի հետընտրական «բազարներ». բիզնես են խլել, նվիրած մեքենան են հետ վերցրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ռեյտինգայինով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները, ովքեր գումար են տվել համայնքների ղեկավարներին՝ գյուղապետեր, քաղաքապետեր, մարզպետներ, եւ ակնկալել են իքս քանակի ձայն ու խաբվել են, այժմ հետ են պահանջում տվածը։ Սակայն փողերը բաժանվել են կամ ծախսվել։

Մենք տեղեկացանք, որ թեկնածուներից մեկը հետ է վերցրել մարզպետին նվիրած մեքենան, խոստումը չկատարած համայնքապետի անունով վարկ է վերցրել, որը պետք է համայնքապետը փակի։ Երրորդի բիզնեսն է խլել, բայց խոստացել է հետ տալ, եթե իր տված գումարը հետ բերի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս