Մոլդովան ԵՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բիշքեկում մեկնարկել է ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը:

Ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ Մոլդովան դիտորդ երկրի կարգավիճակ կստանա ԵՏՄ-ում:

«Նեղ շրջանակով մենք դիտարկել են Մոլդովայի հանրապետության դիմումը՝ ԵՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու մասին: Եվ Եվրասիական տնտեսական միությունը նեղ շրջանակով որոշում է կայացրել. ողջունել և աջակցել Մոլդովայի հանրապետության մտադրությունը՝ ԵՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու մասին»,- ասել է Աթամբաևը:

Նրա խոսքով՝ ԵՏՀ-ն (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) հերթական նիստի ժամանակ հաստատման համար կներկայացնի Մոլդովային ԵՏՄ դիտորդ երկրի կարգավիճակի իրականացման կարգը:




Լրահոս