
Ապրիլի 13֊ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության գրասենյակում տեղի է ունեցել «Հայազն» և ՍԴՀ կուսակցությունների վարչությունների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ներքին քաղաքական հարցեր։ Երկու կուսակցությունները որոշել են առաջիկա Մայիսի 1-ին միասնական միջոցառում իրականացնել, որտեղ կներկայացվեն երկրի ներքին և արտաքին քաղաքական հարցերի լուծման վերաբերյալ միասնական, գաղափարական տեսակետ։