
Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին զանգ»ն այս տարի կհնչի մայիսի 26-ին: «Արմենպրես»ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 159 դպրոց, որոնցից 14-ը միջնակարգ: «Այս տարի 9-րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12-րդ դասարանը` շուրջ 410 աշակերտ»,- տեղեկացրին վարչությունից:
Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու: Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների։