
Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի ազգությամբ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործն ուղարկվել է Բաքվի դատարան:
Դատական նիստը նշանակվել է ապրիլի 26-ին, փոխանցում է haqqin.az-ը:
Մարատի փաստաբան Գուբադ Սալաևը հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր դեմ առաջադրված ոչ մի մեղադրանք:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է թմրանյութերի պահպանման և տարածման մեջ: