
Իրանի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր դեռևս չի ստորագրվել: Այս մասին ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ, չի ստորագրվել: Սակայն անհրաժեշտ է աշխատել, քանի որ երկրները բավարարված չեն իրանական կողմի պատասխանով»,-ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին: