
Ռուսական Russia Today հեռուստաալիքը ֆոտոռեպորտաժ է պատրաստել Ադրբեջանի զինված ուժերի մասին:
Լուսանկարների տակ գրառումներում նշվում է, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը կազմված է սովետական տեխնիկայից. ռուսական արտադրության С-300, С-200, С-125, «Բուկ», «Տոր-Մ2Է»: «Հանրապետության ՊՆ-ն Ուկրաինայից և Ղազախստանից ձեռք է բերել ՄիԳ-25 և ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 18 ռմբակոծիչ Վրաստանից և Բելառուսից»,- փոխանցում է RT-ն: