
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սամանտա Փաուերն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանութայն մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:
Նա թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ միանում է Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվության տարածման արշավին:
«Ես Սամանտա Փաուերն եմ և խոստանում եմ պահել խոստումը այն մարդկանց առաջին շարքերում, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքները»,-ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:
Նշենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին: