
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը: Այս մասին, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Ղրղզստան»-ը, լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Գլխավոր քարտուղարի մասին հարցի քննարկման ժամանակ՝ ընդունված որոշումներին համապատասխան, միաձայն ընտրվել է Յուրի Խաչատուրովը: Նա կանցնի աշխատանքի մայիսի 2-ից»,-ասել է Սեմերիկովը:
Նա հավելել է, որ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պարգևատրվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության Խորհրդի առաջին աստիճանի շքանշանով: