Ձայնագրության մեջ ժողովը վարողի արարքում առկա է 149 հոդվածով նախատեսված հանցակազմ. Նիկոլայ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան 24-ի ձեռքի տակ է հայտնվել ձայնագրություն, որտեղ բավականին հետաքրքիր մանրամասներ կան՝ ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը՝ (ՍԱՍ-ի Արտակ) «աշխատել»: Ժողովի ընթացքում այն վարողը Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզելը ներկայացնում է յուրաքանչյուր աշխատողի թասիբի գործ, ապա ակնարկում է, թե մարդկանց աշխատանքով ապահովելն էլ այսօր մեծ գործ է:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ` հասկանալու համար` իրավական գնահատական կարո՞ղ է տրվել այս հանգամանքներում:

Փաստաբանը մեզ հետ զրուցում պարզաբանեց, որ Հայաստանում չի հանդիպել  դատական պրակտիկայի տվյալ հարցի վերաբերյալ: Իսկ տվյալ ձայնագրության մեջ ժողովը վարողի արարքում առկա է 149 հոդվածով նախատեսված հանցակազմ:

«Ստույգ չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով` 149 հոդված 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներ կան: Ինքը կոնկրետ խոչընդոտում է տվյալ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, և ձայնագրությունից երևում է, որ դա պաշտոնական դիրքն օգտագործելով է անում»,- ներկայացրեց Բաղդասարյանը:

Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է` ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պաշտոնական դիրքն օգտագործելով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս