
Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը:
Ինչ կտա այս նշանակումը Հայաստանին: Այս հարցի պատասխանը ստանալու առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:
«Այս նշանակումը որևէ բացասական արդյունք չի ունենա, սկսեմ դրանից: Ես չէի չափազանցնի դա, բայց կարծում եմ, որ Խաչատուրովը, հանդիսանալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ուշադրությունը տարածաշրջանի անվտանգության խնդրիներին` լինի արցախյան հակամարտությունը, թուրքիային, կավելանա»;
Քաղաքագետի հավելմամբ` մյուս կողմից` որպես մարդ, ով բավական լավ տեղյակ է ռազմաքաղաքական իրավիճակին, տարածաշրջանում կարող է նպաստել, որ կազմակերպությունը ավելի մեծ ուշադրություն դարձնի այդ խնդիրներին: