Երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը:
Ինչ կտա այն Հայաստանին և արդյոք Հայաստանի ներկայացուցչի նշանակումն այս առումով միանգամայն ձեռնտու է Ռուսաստանին. ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանը, թերեւս, ամենամեծ կախվածություն ունեցողն է Ռուսաստանից:
Այս հարցի պատասխանը ստանալու համար ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:
Քաղաքագետի կարծիքով Հայաստանի ներկայացուցիչն ընդամենը ՀԱՊԿ քարտուղար է, ՀԱՊԿ-ը ղեկավարում է Ռուսաստանը: «Հայաստանի ներկայացուցիչն ընդամենը ՀԱՊԿ քարտուղար է, ՀԱՊԿ-ը ղեկավարում է Ռուսաստանը: Ռուսաստանը ոնց որոշի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կիրականացնի»,-ասաց նա:
Արմեն Բադալյանի կարծիքով, Ռուսաստանը ինչ-որ չափով հաշվի կնստի Ղազախստանի և Բելառուսի հետ, բայց ոչ երբեք Հայաստանի, Ղրղզստանի կամ Տաջիկստանի հետ. «Անկախ նրանից թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ում կընկնի Հայաստանին, Ղրղզստանին թե Տաջիկստանին, – ընդգծեց նա»: