
Այսօր ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցադիմումի քննությունը: Դատարանը մերժեց ԿԸՀ-ի որոշման դեմ դաշինքի հայցադիմումը:
ՀՀ Վարչական դատարանում քիչ առաջ ավարտեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հայցադիմումի քննությունը: Վարչական դատարանը մերժեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ դաշինքի հայցադիմումը:
Դաշինքի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց պայքարն այդքանով չի ավարտվելու:
Հիշեցնենք, որ դաշինքը պահանջում էր վերացնել ԿԸՀ-ի թիվ 157-Ա որոշումը և պարտավորեցնել կատարել մատնահետքերի համադրում՝ միավորել ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը մեկ ընդհանուր բազայում ու համեմատական վերլուծություն անցկացնել՝ պարզելու, թե արդյոք կան մատնահետքերի համընկնումներ։