ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած տարի վաստակել է մոտ 8,9 միլիոն ռուբլի, փոխանցում է Lenta.ru-ն: Պուտինն ունի 2 Գազ Մ21 ավտոմեքենա, «Նիվա» և «Սկիֆ» ավտոմոբիլային կցորդ:
Հաղորդվում է, որ նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը 2016թ. իրենից ավելի շատ է վաստակել՝ 12,8 միլիոն ռուբլի: «Պեսկովն ունի 2 բնակարան, 1/2 բաժին ևս մեկից, ինչպես նաև կայանատեղի»,- ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարագրի մեջ:
Բացի այդ, Կրեմլի խոսնակն ունի Toyota Land Cruiser 200 մեքենա:
2015թ. ևս Պուտինի եկամուտը կազմել է 8,9 միլիոն ռուբլի, իսկ Պեսկովի եկամուտը՝ 36,7 միլիոն ռուբլի: Այդ ժամանակ Պեսկովը եկամուտի զգալի աճը բացատրել է հոր մահից հետո ստացված ժառանգությունով: