Պարգևատրվեցին «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում կայացած մրցույթի հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը մրցանակներ հանձնեցին «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում կայացած մրցույթի հաղթողներին։

Պատվոգրերի և նվերների հանձման արարողությունը տեղի ունեցավ Եղեգնաձոր քաղաքում: Մրցույթի հաղթողները թվով վեցն էի Եղեգնաձոր և Վայք քաղաքների ավագ դպրոցներից և վարժարանից:

«Երեխաների խոսքի ուժը»  ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնել երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագրի մեկնարկը տրվել է Արարատի մարզ  Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։ Ծրագիրը իրականացվում է Արարատի,  Վայոց  Ձորի և Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ,  Եղեգնաձոր, Վայք, Իջևան և Դիլիջան համայնքներում։

«Կրթվելու և զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ երեխան է հանդիսանում համայնքի զարգացման երաշխիքը և պետության վաղվա քաղաքացին։ Beeline-ի համար, հատկապես կարևոր է  այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը»- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարևոր է, երբ հեռավոր համայնքում ապրող երիտասարդը մասնակցում է  իր համայնքի զարգացմանը և գիտակցում իր կարևորությունը: Հաղթողների հաղորդագրությունները կիսելը տեղական և պետական իշխանությունների հետ  ևս մեկ անգամ հրավիրում է նրանց ուշադրությունը համայնքնի խնդիրների վրա և ավելի պարտավորեցնող է դարձնում դրանց լուծումները: Beeline-ի հետ համագործակցությունը գնալով ընդլայնվում է, որն է շարունակակական ծրագրեր մշակել, և այդ ծրագրերի միջոցով երեխաների կյանքը ավելի լավը դրաձնել»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ  «Երեխաների խոսքի ուժը»  ծրագրի շրջանակում հանդիսավոր արարողությամբ ստորագրվեց նաև եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որը կխթանի երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը Հայաստանում:

Հիշեցնենք, որ  Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։




Լրահոս