Ինչպես հայտնի է` Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու որոշում է կայացրել:
Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ դիմումն արդեն մուտք է արվել ՍԴ:
ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը մեզ փոխանցեց, որ 17:45 է ընդունվել դիմումը: Պատասխանը հայտնի կլինի 15-օրյա ժամկետում:
Հիշեցնենք` դաշինքի հայտարարության մեջ ասվում է.
«Դաշինքի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ որոշում է կայացվել բողոքարկել ընտրությունների օրինականությունը եւ լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ՝ Տիգրան Եգորյանին ներկայացնելու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի բողոքը Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ Սահմանադրական դատարան՝ 2017թ.-ի ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:
Որպես հիմնավորում դաշինքը նշում է այն, որ ընտրություններն անցել են զանգվածային եւ համակարգված օրինախախտումների կիրառությամբ»:
Ի դեպ, մյուս քաղաքական ուժերը այս որոշմանը չեն միացել: