«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատվել է «Կոշ» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Սարգիս Մկրտչյանը: ՔԿՀ-ից մեզ հասած լուրերի համաձայն՝ օպերատիվ բաժնի պետը փորձել է ՔԿՀ-ի կալանավորներից մեկին հեռախոսը փոխանցել, ինչի մասին ղեկավարները տեղեկացվել են եւ Մկրտչյանին ազատել են աշխատանքից` տեղափոխելով այլ ՔԿՀ:
Նկատենք, որ տեւական ժամանակ է՝ բարձրաձայնվում է այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները խարդախությամբ թալանում են մի շարք քաղաքացիների եւ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ըստ էության, նրանց այդ քայլում աջակցում են վարչության աշխատակիցները՝ հեռախոս կամ այլ տեխնիկական միջոցներ տրամադրելով: