ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները շարունակում են անպատիժ մնալ: Հիշեցնենք՝ մարտի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն հրապարակել էր Երեւանի եւ ՀՀ մարզերի 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները, որտեղ նրանք ներկայացրել են, թե ինչպես են մարդկանց ՀՀԿ օգտին ցուցակագրել ու ցուցակները հանձնել մարզպետարաններ, գյուղապետարաններ, քաղաքապետարաններ, թաղապետարաններ ու վերջապես՝ ՀՀԿ նախընտրական շտաբnեր:
Այդ ձայնագրություններից մեկի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, թե այն առեւերույթ հանցագործության տարրեր է պարունակում, անգամ հանձնարարել նյութեր նախապատրաստել եւ քրեական գործ հարուցել: Խոսքը Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի «խոստովանությունների» մասին էր, որտեղ վերջինս ասել էր, թե ամուսնու հետ վախեցրել է մարդկանց, որ ՀՀԿ-ին ընտրեն: Ըստ այդմ, Ա. Ավետիսյանը ներկայացրել է 1700 հոգու անուն եւ խոստովանել. «Լրիվ, լրիվ, 1000 անգամ ստուգված մարդիկ են: Մենակ չեմ արել, իմ ամուսինս էլ է ոլորտի մեջ: Աշխատում են մեկ ամիս, ամենավերջին ձեւով վախեցնելով, ովքեր երկու տեղ են գրանցվել, հա՛մ էստեղ, հա՛մ էնտեղ, դուրս են բերվել ցուցակից: Այս ամենի գլխին կանգնած է ամուսինս»: Ի դեպ, Աստղիկ Ավետիսյանի ամուսինը՝ Արտակ Ավետիսյանը, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է: Եվ ահա ՀՀ գլխավոր դատախազությունը վերոնշյալ ձայնագրությունը ուղարկել էր ՀՀ ոստիկանություն, որպեսզի նյութեր նախապատրաստվեն:
«Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում դպրոցի տնօրենի հարցաքննությունից:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Ենոքյան