Ինչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետողին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործով կալանավորված Հովհաննես Մուրադյանը առաջիկայում կրկին կհետազոտվի, որից հետո վերջինիս գործը կուղարկվի դատարան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց վերջինիս հայրը՝ Սերգեյ Մուրադյանը՝  նշելով, որ արդեն մեկ տարի է, ինչ որդին  հարկադիր բուժման համար գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում: Հիշեցնենք` մեկ տարի առաջ այս օրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ Հովհաննես Մուրադյանը նռնակ նետեց, սակայն նռնակը չէր պայթել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  Մուրադյանը 2014 թվականից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ ախտորոշմամբ: ՀՀ քննչական կոմիտեն Մուրադյանին մեղադրանք էր առաջադրել, եւ ուղարկել էին հարկադիր բուժման»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս