Քաղաքապետարանի թանկարժեք շոկոլադն ու սուրճը. ճոխ գնումները շարունակվում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ահռելի գումարներ ծախսել քաղաքային բյուջեից: Նախ` քաղաքապետարանը աշխատավայրի համար այս տարվա բյուջեով նախատեսել է տրամադրել 6 մլրդ 400 մլն 335 հազար 500 դրամ, որից 758 մլն 538 հազար 400 դրամը տրվելու է որպես պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ: Դե, հասկանալի է` ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններ էին, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարն էր, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում էլ նա գլխավորելու է կուսակցության ցուցակը:

Ու դժվար չէ ենթարդել` այդ հավելավճարները քաղաքապետարանը կտա ՀՀԿ-ին մեծ ձայն բերած իր աշխատակիցներին: Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա գնումների պլանի համաձայն՝ քաղաքապետարանը նախատեսել է գնել 24 կգ շոկոլադ` կիլոգրամը 6500 դրամով, սուրճի համար նախատեսվում է ծախսել 112 հազար 500 դրամ, տուփը` 2500 դրամով եւ այսպես շարունակ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս