ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը անցած տարվա ընթացքում լուրջ առքուվաճառքով է զբաղվել: Նա 6 մլն դրամով գնել է հողամաս եւ 75 հազար դոլարով անհատական բնակելի տուն: Փոխարենը պատգամավորն անցած տարվա ընթացքում 25 հազար դոլարով վաճառել է բնակարանը, իսկ 22 հազար 500 դոլարով՝ անհատական բնակելի տունը:
Տիկին Եսայանի դրամական միջոցները կազմել են 4 հազար դոլար, որը 2015 թվականին չի եղել: Իսկ որպես եկամուտ Եսայանը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 592 հազար դրամ, եւ ստացած փոխառությունները, վարկերը՝ 25 մլն դրամի եւ 100 հազար դոլարի չափով: Նրա ամուսինը՝ Լեւոն Եսայանը, որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմել է 668 հազար դրամ: