Պարզվում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները համապատասխան գերատեսչությունների կողմից հաճախ անտեսվում են կամ կատարվում ուշացումով: Վառ օրինակն անհատ ձեռներեց Արտակ Գալստյանի պատմությունն է:
Երեկ մեր խմբագրություն դիմած Արտակ Գալստյանը պատմեց, որ զբաղվում է պատուհանների արտադրությամբ: Նա նշեց, որ 2016 թվականի հուլիսի 6-ին Արագածոտնում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Ապարանի իր ամբողջ սարքավորումները վնասվել են, իսկ կառավարության կողմից խոստացված փոխհատուցումն էլ չի ստացել:
Գալստյանը հայտնեց, որ նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին, ով ի պատասխան հանձնարարել է այդ հարցով զբաղվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, սակայն անհատ գործարարի խոսքով, հունվարից մինչ օրս նախարարությունից ոչ մի պատասխան չկա. յուրաքանչյուր զանգից հետո գերատեսչությունից «հանգստացնում» են՝ թե զբաղվում են այդ հարցով:
Ստացվում է` վարչապետը կառավարության յուրաքանչյուր նիստին հանձնարարականներ է տալիս, նախընտրական քարոզչության ընթացքում կոչ անում ներդրումներ կատարել, բիզնեսով զբաղվել, սակայն հենց երկրի ներսում գործարարի խնդիրներին չեն կարողանում լուծում տալ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան