
Ընտրությունները որքան գնում են, այնքան ավելի ծախսատար են դառնում: Ընդդիմությունն այս ռեսուրսային առումով ծանրագույն վիճակում է գտնվում: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Քրիստոնեա-ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ պատասխանելով հարցին, թե մինչ հաջորդ ընտրություններն ինչ պետք է անեն արտախորհրդարանական ուժերը:
«Ակնհայտ է, որ ժողովրդի զգալի մասն ընդդիմադիր է, և այստեղ լուրջ շանս է առաջանում իսկական ընդդիմության համար: Նա պետք է կարողանա կազմակերպի, համախմբի, այսօրվանից սկսի, այլ ոչ թե ընտրությունների նախաշեմին»,- հավելեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան