![](https://armlur.am/wp-content/uploads/2017/04/F68E067A-10AC-46A1-9020-B2C6D023DAF9_w1023_r1_s.jpg)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 90 գրոհային է զոհվել Աֆղանստանում ԱՄՆ-ի գերհզոր ռումբի հարվածի հետևանքով, փոխանցում է AFP գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ապրիլի 13-ին Աֆղանստանում ամերիկացի զինյալներն առաջին անգամ գերհզոր ավիացիոն ռումբ են կիրառել:
Աֆղանստանի ՊՆ-ի մամուլի քարտուղարի խոսքով՝ հարվածի արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան: Հարվածը հասցվել է հենց «Իսլամական պետության» բազայի ուղղությամբ: