Եթե ուսանողների մեջ տվյալ ուսխորհուրդը հեղինակություն ունենա, պիտի քաղաքականացված չլինի. Լևոն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ-ն իր ամենամյա զեկույցում անդրադարձել էր բուհերի ուսխորհուրդների քաղաքականացվածության խնդրին՝ այն դիտելով կրթության իրավունքի իրացման սահմանափակումների համատեքստում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, թե արդեն կառավարությունում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, որում անդրադարձ կա նաեւ այս խնդրին:

«Շատ կարեւոր է խորհրդի ոչ քաղաքականացված լինելը եւ ուսխորհուրդների ոչ քաղաքականացված լինելը, եթե ուսանողների մեջ տվյալ ուսխորհուրդը հեղինակություն ունենա, պիտի քաղաքականացված չլինի, ես գտնում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի դիտողությունը հիմնավոր կարող է լինել»: Նախարարը նաեւ ասել է, որ ուսխորհուրդներն իրենք չեն ընդունում քաղաքականացված լինելու մեղադրանքները: Բայց ինքներդ եք հասկանում` ուսխորհուրդները դարձել են ՀՀԿ երիտթեւի մասնաճյուղեր, եւ նրանց այդ պահվածքը բնական է. ո՞ր հանցագործն է խոստովանում, որ ինքը հանցագործ է:




Լրահոս