ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ թվով անշարժ գույք է ձեռք բերել: Մասնավորապես Մկրտչյանը անցած տարվա ընթացքում 45 մլն դրամով գնել է բնակարան, 8 մլն դրամով՝ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 20 մլն դրամով՝ բնակարան, 30 մլն դրամով հասարակական նշանակության շինություն:
Բացի այս՝ նա միաժամանակ 13 մլն 775 հազար դրամով վաճառել է հողամաս: Մկրտչյանի փոխառության, վարկի գումարը անցած տարեվերջին կազմլ է 1 մլն 662 հազար 500 դրամ: Իսկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ եւ 70 հազար դոլար: