
Ապրիլի 14-ին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում 22-ամյա կալանավոր է ինքնասպան եղել: Նրան գտել են իր խցում կախված վիճակում:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ նախնական վարկածով երիտասարդն ինքնասպան է եղել: Վերջինս 22-ամյա Փայլակ Գեւորգյանն է, ով մեղադրվում էր խարդախության մեջ և կալանավորվել էր ապրիլի 1-ին:
Նա հավելեց, որ Փայլակ Գևորգյանը նախկինում երկու անգամ դատված է եղել: