Բոլոր օլիգարխները սրտի դողով սպասում են՝ իրենց մոտ կայացած ժողովների ձայնագրությունները հանկարծ ջրի երես դուրս չգան. Արմեն Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել մի ձայնագրություն, որտեղ բավականին հետաքրքիր մանրամասներ կան, թե ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը՝ (ՍԱՍ-ի Արտակ) ձայներ հավաքել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ:

«Արտակ Սարգսյանի դեպքն ընդամենը փոքրիկ երանգ է ընտրակեղծարարության ներկապնակում: Վստահ եմ, որ գրեթե բոլոր օլիգարխները սրտի դողով սպասում են իրենց մոտ կայացած ժողովների ձայնագրությունները հանկարծ ջրի երես դուրս չգան: Իրականում ձայնագրողը կոտրել է կարծրատիպը և հանրային աջակցության այսքան մեծ ալիքը առաջին հերթին իրենն էր»,- ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Մկրտչյանը:

Դիտարկմանը ՝ հնարավոր է դատախազության ընթացքից հետո Սարգսյանին մանդատից զրկեն, Արմեն Մկրտչյանը նշեց. «Չեմ կարծում մանդատից կզրկեն, որովհետև դա նախադեպ կարող է դառնալ և ողջ միֆը փլուզվի, բայց վստահ եմ, որ պատժվողներ ու քավության նոխազներ անպայման կլինեն: Ամեն դեպքում եթե խնդրին նայենք իրավական տեսանկյունից, բնականաբար, հանցակազմ կա, և հանրային պահանջը բնականաբար Արտակ Սարգսյանին մանդատից զրկելն է: Ես ինքս ամեն կերպ փորձելու եմ ազդել պրոցեսի վրա»:

Արփինե Թովմասյան




Լրահոս