ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պաշտոնական կայքում տեղ գտած սխալներն ուղղակի խղճահարություն են առաջացնում: www.passportvisa.am կայքի գրառումներում ուղղագրական ու քերականական կոպիտ սխալներ կան:Կայքի «ցանկ» բաժնում կա «հետադարձ կապ» հղումը: Այստեղ հետադարձ կապ ապահովելու համար հարահանգներ կան նշված: Դրանց թվում է դիմում տվողի էլեկտրոնային հասցեն, որը սխալ է գրված` «էլեկտրոնաին», մինչդեռ պետք է լիներ «էլեկտրոնային»: Հաջորդ հրահանգը եւս անգրագետ է` «մուտքագրեկ նկարի վրաի նշանները», այնինչ պետք է լիներ «Մուտքագրե՛ք նկարի վրայի նշանները»: Կոպիտ տառասխալներ կան նաեւ ցանկի «հաճախ տրվող հարցեր» բաժնում: Հարցերից մեկը ձեւակերպված է այսպես` «Ինչպե՞ս երկարացնել անձրագրի վավերակնության ժամկետը», որը պետք է լիներ «Ինչպե՞ս երկարացնել անձնագրի վավերականության ժամկետը»: Ի դեպ, ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության կայք այցիս առիթն այն էր, որ հարեւանս այնտեղ ապարդյուն փորձում էր գտնել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար իր դիմումի պատասխանը: Սակայն «որոնում» ծառայությունն ընդհանրապես չէր գործում: Մի խոսքով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը մտորելու առիթներ հաստատ ունի:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ