Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում աղբը տսանյակ տներ է ծածկել, փոխանցում է BBC-ն: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդում է դեպքի հետևանքով 16 զոհի մասին:
Դեպքը տեղի է ունեցել Կոլոմբոյի ամենաաղքատ շրջանում աղբանոցի մոտակայքում: Շարունակվող անձրևների պատճառով աղբը սկսել է տարածվել տների տանիքների վրա:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ աղբի սարի բարձրությունը հասել է 90 մետրի: Աղբի տակ է հայտնվել մոտ 40 տուն:
BBC-ն հիշեցնում է, որ ավելի վաղ տեղի բնակիչները խնդրել էին իշխանություններին լուծել աղբի հարցը, հարցը բարձրացվել էր նաև Շրի Լանկայի խորհրդարանում: