
Կատալոնական «Բարսելոնա»ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի 4-խաղյա որակազրկումը կարող է կրճատվել:
«La Nacion»-ը գրում է, որ Մեսսին մայիսի 4-ին մեկնի Շվեյցարիա և կհանդիպի ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին և գործի քննման ժամանակ նրա որակազրկումը կարող է 2 խաղով կրճատվել:
Արգենտինայի ֆուտբոլի Ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան մտադիր է անձամբ զրուցել Մեսսիի հետ, որպեսզի համոզի նրան մեկնել Շվեյցարիա: