Սաակաշվիլիի եղբորը զրկել են Ուկրաինայում մշտապես բնակվելու իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Սաակաշվիլիին՝ Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի եղբորը զրկել են Ուկրաինայում մշտապես բնակվելու իրավունքից: Այդ մասին համացանցի իր էջում հայտնել է քաղաքական գործիչը. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես երեկ իմացած, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության նամակի հիման վրա չեղարկվել է իմ եղբայր Դավիթ Սաակաշվիլիի մշտական կեցության իրավունքը, և նա պարտավոր է հեռանալ Ուկրաինայից»,- գրել է Սաակաշվիին: «Շատ ստոր է»,- իրավիճակը բնութագրել է Վրաստանի նախկին նախագահը:

Միխեիլ Սաակաշվիլին 2015 թվականի մայիսից զբաղեցնում էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը: Անցած տարվա նոյեմբերին նա հրաժարական է տվել:




Լրահոս