ՖՈՏՈ. Իդեալական իրեր, որոնք ապրելն ավելի հեշտ կդարձնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիզայներները շարունակում են ուրախացնել նորանոր հայտնագործություններով, իսկ մեզ մնում է միայն հիանալ:

Անսովոր իրեր, որոնք, հավանաբար, ձեռք բերելու կամ նվիրելու ցանկություն կառաջանա.

Հարմարավետ դանակ կարագի համար

Իր անսովոր կառուցվածքի շնորհիվ ButterUp դանակը հեշտորեն կտրում է նույնիսկ ամենապինդ կարագը:

Չորացուցիչ սպիտակեղենի համար

Գաջետ, որը ռետրո-հեռուստացույցի մեջ վերածվում է սմարթֆոնի

Smartphone Magnifier-ն իրենից ներկայացնում է փոքր արկղ: Այն վերածվում է սմարթֆոնի, որի օգնությամբ կարող եք դիտել ձեր սիրելի ֆիլմերն ու մուլտֆիլմերը:

Սմարթֆոնի համար մագնիսական բռնիչ

Mengo բռնիչը հարմար է սմարթֆոն  և GPS-նավիգատոր օգտագործողների համար:

Կոշկաքուղեր, որոնք պետք չէ մշտապես կապել

Այս կոշկաքուղերը ստիպված չեք լինի մշտապես քանդել և կրկին կապել: Այն հարմար է հագնել և հանել:

«Լեգո»-ի սիրահարների համար

Կպչուն ժապավեն «Լեգո»-ի դիզայներների կողմից, որը կարող եք ամրացնել ցանկացած մակերեսի վրա, օրինակ՝ սառնարանի կամ պատի:

Բռնիչ ականջակալների համար

BudStraps-ն օգտակար է նրանց համար, ում ականջակալները մշտապես ընկնում են, օրինակ սպորտով զբաղվելիս:

Խորանարդ, որն օգնում է կենտրոնանալ

Fidget Cube-ի ստեղծողները պնդում են, որ այն կարող է փոխարինել այն ամենին, ինչը մենք սիրում ենք բռնել, օրինակ գրիչը կամ այլ իրեր: Այն թույլ է տալիս ազատվել սթրեսից:

«Խելացի» ֆիթնես-ժամացույց

Misfit Shine սարքն ավտոմատ հաշվարկում է անցած տարածությունն ու ծախսված կալորիաները:

Կենդանի վարդեր, որոնք չեն թառամում 3 տարվա ընթացքում

Էժան հաճույք չէ, սակայն գեղեցիկ է:

«Աստղային պատերազմները» ֆիլմի սիրահարների համար

Այս նվերից ֆիլմի սիրահարները չեն հրաժարվի:

Ոսպնյակների հավաքածու սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկի համար

GoStellar Universal-ի հավաքածուն ունի 3 ոսպնյակ. լայն անկյունագծով, գերլայն անկյունագծով («ձկան աչք») և միկրոոսպնյակ: Հարմար է նրանց համար, ովքեր սիրում են լուսանկարել:

Կոշիկ-տրանսֆորմեր

Shooz կոշիկը երկու մաս ունի, այն հեշտությամբ վերածվելով կոշիկի նոր տեսակի:

Լուսավորում վարդակների համար

Հիանալի լուծում նրանց համար, ովքեր մշտապես փնտրում են վարդակը մթության մեջ:

«Հնագիտական» օճառ

Archaeology Soap-ը պլաստմասե ֆիգուրներ է պարունակում:




Լրահոս