Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին, 18-ի գիշերը, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 17-18-ը, 20-21-ը երեկոյան ժամերի հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18մ/վրկ արագությամբ:




Լրահոս