Երեկ՝ ապրիլի 15-ին, 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:
ՀՀ դատական համակարգն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Արշակ Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին անդառնալի կորստի կապակցությամբ:
Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, Ս.Վ. Մալայանի ակնաբուժական կլինիկայի հարևանությամբ գտնվող սգո սրահում (Ֆուչիկի 27), ժամը 18.00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում:
Ա.Խաչատրյանը դատական համակարգում էր աշխատում 1996 թվականից. երեք տարի աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայում՝ դատավորի պաշտոնում։
1999 թվականից առ այսօր աշխատում էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։