ՖՈՏՈ. Պեսկովը, Լավրովն ու Ժիրինովսկին՝ Արա Աբրահամյանի 60-ամյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ապրիլի 16-ին տոնել է իր 60-ամյակը Մոսկվայի միլիոնատերերի ամենասիրելի վայրերից մեկում՝ Սաֆիսա ռեստորանում:

Հյուրերի թվում են եղել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչպես նաև ԼԴՊՌ կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:

Rusarminfo-ի տեղեկություններով՝ Արա Աբրահամյանի 60-ամյակին մասնակցելու համար մի քանի ժամով Մոսկվա է մեկնել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ներկա էր նաև ռուս էստարադային և օպերային երգիչ Նիկոլայ Բասկովը, ով Արա Աբրահամյանի համար հայերենով կատարել է «Սիրո ամառ» ստեղծագործությունը:

Բեմից նրան շնորհավորել են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Գրիգորի Լեպսն ու Թաթա Սիմոնյանը:




Լրահոս