
Ապրիլի 16-ին Թեհրանում Իրանի պաշտպանության նախարար Հոսեյ Դեհգանը իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել, փոխանցում է իրանական ISNA գործակալությունը:
«Հաշվի առնելով տարածաշրջանում անկայուն իրավիճակը, այստեղ նոր ճգնաժամի համար տեղ չկա: Հույս ունենք, որ Երևանն ու Բաքուն կողմ են հակամարտության իսկապես խաղաղ կարգավորմանն ու թույլ չեն տա կողմնակի ուժերին միջամտել դրան, ինչը կարող է հանգեցնել հակամարտության սրմանը»,-գործակալությունը մեջբերում է նրա խոսքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքայի այցով մեկնել է Իրան Հոսեյն Դեհգանի հրավերով: