Երբ մենք գնում ենք ռեստորան կամ սրճարան, ցանկանում ենք համոզված լինել, որ պատվիրված մթերքները որակյալ են և թարմ: Մի քանի ուտեստ, որոնք հայտնի շեֆ-խոհարարները խորհուրդ չեն տալիս պատվիրել ռեստորաններում.
Լավ տապակած սթեյք
Ամերիկացի շեֆ-խոհարար Էնթանի Բուրդենը (Anthony Bourdain) խոստովանել է, որ կոշտ մսի կտորը նա կարող է կամ նետել կամ պահել սթեյքի համար:
Սուշի սաղմոնով
Շեֆ-խոհարար Հենկ Սկրեմպտոնը (Hank Scrampton) համարում է, որ սաղմոնով սուշին պարազիտների համար բարենպաստ պայմաններ է ստեղծում:
Բուսական ճաշատեսակներ
Food Network Magazine ամսագիրը ԱՄՆ-ում անանուն հարցում է անցկացրել, որում հարցվածների 15 %-ը խոստովանել է, որ բուսական ճաշատեսակները ամբողջովին չեն կարող համապատասխանել այդ հասկացողությանը:
Այսբերգ աղցան
Ռեստորանում աշխատողները երբեք չեն պատվիրի այսբերգ աղցան: Գլխավոր վտանգն այն է, որ այդ աղցանը սիրում է բակտերաներ, որոնք հայտնվում են աղցանի թաց տերևների վրա:
Հաց
Ամերիկացի 3 շեֆ-խոհարարներ Food Network Magazine ամսագրին խոստովանել են, որ հացը մեկ սեղանից դեպի մյուսն է «թափառում»: Իհարկե, մատուցելուց առաջ այն տաքացնում են, սակայն թարմության երաշխիք չկա:
Ձուկ երկուշաբթի օրերին
Էնթոնի Բուրդենի խոսքով՝ ռեստորանների մեծ մասը ձուկ է գնում հինգշաբթի կամ ուրբաթ օրերին: Հանգստյան օրերին շուկաները փակ են, իսկ թարմ միսը կարող է մնալ միայն 3 օր:
Ոստրե
Ոչ թարմ ոստրեից թունավորվելը հեշտ է: Այդ իսկ պատճառով պետք է համոզված լինեք, որ ռեստորանը այն գնում է ստուգված մատակարարից թարմ վիճակով: