Պատկերացրեք նոր եփված սուրճի անկրկնելի բույրը. բառերը բավարար չեն լինի այդ ըմպելիքը նկարագրելու համար:
Աշխարհում միլիոնավոր մարդիկ օրը սկսում են մեկ բաժակ սուրճից: Եվ ամեն երկիր ունի սուրճ պատրաստելու իր գաղտնիքները:
Ձվով սուրճ, Վիետնամ

Բաղադրությունը՝ ձվի դեղնուց, խտացրած կաթ, շաքարավազ և տաք սուրճ:
Լապլանդյան սուրճ, Ֆինլանդիա

Բաժակի մեջ սկզբում դրվում է լապլանդյան պանիր, ապա՝ սուրճ:
Էսպրեսսո հռոմեական, Իտալիա

Մեկ կտոր կիտրոնով էսպրեսսո:
Լագրիմա, Արգենտինա

Կաթնային փրփուրի վրա ավելացնում են միայն մի քանի կաթիլ սուրճ: Իսկ ավելի ստույգ՝ կաթ սուրճով:
Բոնբոն, Իսպանիա

Էսպրեսսո խտացրած կաթով:
Սուրճ համեմունքներով, Մարոկկո

Քունջութ, սև պղպեղ և մուսկաթի ընկույզ:
Թեյով սուրճ, Հոնգկոնգ

Թեյի և սուրճի միքս. ավելացնում են նաև պղպեղ և խտացրած կաթ:
Ֆրապպե, Հունաստան

Սուրճ, պաղպաղակ, կաթ և սառը ջուր. ահա′ համեղ frappé-ի գաղտնիքը:
Ֆարիսեյ, Գերմանիա

Այս ըմպելիքը ստեղծվել է Գերմանիայում և նախատեսված է ընտանեկան հավաքույթներում օգտագործելու համար: Այս սուրճի մեջ մեծ քանակությամբ ռոմ է առկա:
Տոուբա, Սենեգալ

Սուրճը եփելու ժամանակ ավելացվում է գվինեական պղպեղ:
Սուրճ` սխտորով և մեղրով, Թուրքիա

Հանրահայտ ըմպելիք Թուրքիայում:
Նարինջով սուրճ, Յամայկա

Այս երկիրը միանգամից ասոցացվում է ռոմի հետ և պատահական չէ, որ այս սուրճը ևս պատրաստում են այդ խմիչքով:






























