Մեր կյանքի մոտ մեկ երրորդ մասը քնած ենք անցկացնում: Մեր առողջությունն ուղիղ կապի ունի այն բանի հետ, թե ինչ դիրքով ենք քնում:
Եթե ցավում են ուսերը

Ուսերի ցավի դեպքում ցանկալի է չքնել կողքի վրա, առավել ևս ցավոտ կողմի վրա: Ինչպես նաև չի կարելի քնել որովայնի վրա: Լավագույն տարբերակը մեջքի վրա քնելն է:
Եթե ցավում է մեջքը

Անհրաժեշտ է սկսել մահճակալից. փափուկ ներքնակը ձեր համար չէ: Մեջքի ցավի դեպքում կարևոր է պահել ողնաշարի բնական կորությունը:
Եթե ցավում է վիզը

Ինչպես և մեջքի ցավի դեպքում, անհրաժեշտ է ապահովել վզի հարմար և ճիշտ դիրքը: Լավագույն տարբերակը՝ քնել մեջքի վրա:
Եթե դժվարությամբ եք քնում

Իհարկե, դժվար է չվերցնել հեռախոսը կամ չնստել համակարգչի մոտ, եթե դժվարությամբ եք քնում: Սակայն պետք է հիշել, որ գաջետների լույսը ազդում է քնի վրա: Քնելուց առաջ առնվազն 6 ժամ մի օգտագործեք սուրճ, էներգետիկ ըմպելիքներ, սև թեյ և շոկոլադ:
Ընդհատվող քուն

Եթե հաճախ եք արթնանում գիշերվա կեսին, ապա հրաժարվեք քնելուց առաջ գաջետների օգտագործումից, ինչպես նաև ալկոհոլից: Ալկոհոլը խախտում է օրգանիզմի բալանսն ու քնի երկար փուլը:
Եթե դժվարությամբ եք արթնանում

Այս խնդրով տառապում են գրեթե բոլորը, սակայն որքան էլ որ տարօրինակ է, լուծում կա: Զարթուցիչը միացրեք ամեն օր միևնույն ժամին, նույնիսկ հանգստյան օրերին: Եվ, իհարկե, վաղ արթնանալու համար անհրաժեշտ է վաղ քնել:
Խռմփոց

Խռմփոցից ազատվելու համար անհրաժեշտ է քնել լուսանկարում նշված ճիշտ դիրքով:
Կծկումներ

Մկանային կծկումներ հաճախ լինում են գիշերային ժամերին: Մարդկանց մոտ 80 %-ը տառապում է այդ խնդրով՝ անկախ տարիքից: Դրանից ազատվելու համար քնելուց առաջ մերսեք ոտքերը:





























