
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պլանի համաձայն՝ ապրիլի 16-ից լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
Զորավարժությունները նպատակ ունեն ստուգել զորքերի մարտական պատրաստվածոթյունը, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպումն ու դրանց փոխգործակցությունը մարտական գործողությունների պայմաններում:
Հաղորդվում է նաև, որ զորավարժություններին մասնակցում է մինչև 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 200 հրթիռահրետանային համակարգ, 25 միավոր մարտական ավիացիա:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 21-ը: