«Վիքիփեդիա»-ն Էրդողանին բռնապետ է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիքիփեդիա» (Wikipedia) ազատ հանրագիտարանի օգտատերերից մեկը խմբագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հոդվածի անգլիալեզու տարբերակը, ավելացվել է «բռնապետ» բառը:

Հոդվածը խմբագրվել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեից հետո:

Խմբագրումը հեռացվել է, սակայն սոցցանցի օգտատերերը հասցրել են էջը սքրինշոտ անել:

 

Թուրքիայում կիրակի օրը սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվե է անցկացվել: Նախնական տեղեկություններով՝ Էրդողանը հաղթանակ է տարել, որը ոչ միանշանակ արձագանք է ստացել թուրքական հանրությունում:




Լրահոս