
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը, նշեց, թե Հայաստանում կա գլոբալ կառավարման համակարգ, որը բերում է մեկ հոգու կամքի:
Նրա խոսքով, շատ ավելի կարևոր հարցերը թողած` հաճախ ուշադրություն են դարձվում մանրուքներին: «Իջնում ենք ներքևի մակարդակ, սկսում ենք քննարկել. Կարեն Կարապետյանի ժիլետը թևեր ունե՞ր, թե՞ չուներ, ասենք, եթե այդ ժիլետը Հովիկ Աբրահամյանը հագներ, նրան է՞լ կսազեր, թե՞ չէ»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: