Ժողովուրդը մասսայական գնվում էր. Տիգրան Կարապետյանը ` ԱԺ ընտրությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին ArmLur.am-ն իր տեսակետն հարցրեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանից:

Պարո′ն Կարապետյան, ապրիլի 2-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Դուք ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները:

-Ճիշտ խորհրդարան չձևավորվեց: Փողով ամեն ինչ առան, փողով: Փողն են սիրում, փչացրել են ժողովդին: Ժողովուրդը մասսայական գնվում էր: Ինչ խորհրդարան, ինչ բան:

-Ընտրությունների արդյունքներով Ազգային ժողով անցան չորս քաղաքական ուժեր` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ծառուկյան դաշինքը և Ելք դաշինքը: Ձեր կարծիքով ճիշտ ուժեր անցան խորհրդարան:

-Չորսն էլ շինծու են:

-Դուք որ ուժերին կցանկանայիք տեսնել խորհրդարանում:

-Այս քաղաքականություն չի:Ես չեմ կարող ոչ մի բան ասել, ազնվությամբ:

Արփինե Թովմասյան




Լրահոս