
Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել: 41-ամյա Աղբալ Առաքելյանը հանքում հանքաքարի պոկման հետևանքով մնացել է հանքաքարի տակ և մարմնական վնասվածքներ ստացել:
Նշենք, որ փլուզման հետևանքով Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
ArmLur.am-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ վերջինիս այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ հայտնաբերվել է բաց ոտքի կոտրվածք, թոքերի ծանր սալջարդ:
Հավելենք, որ Ա. Առաքելյանը քիչ անց կենթարկվի ողնաշարի վիրահատության: